Ես չեմ համարում այսօրվա կառավարչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ. Սերժ Սարգսյան


Ես չեմ համարում այսօրվա կառավարչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ. Սերժ Սարգսյան
Հունիս 10 17:07 2025

«Ես չեմ համարում այսօրվա կառավարչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարծի՞ք է դիտարկումներին, որ ՔՊ-ի կողմից հարձակումը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ապերախտություն է՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը համարվում է Տեր-Պետրոսյանի «հոգեզավակ»։  

«Ես չեմ համարում այսօրվա կառավարչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ այնպես, ինչպես տարբեր շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է՝ ինքն էլ հանդիպի Վեհափառի հետ, ինչպես ՀՀ առաջին նախագահն արեց, ՀՀ երրրորդ նախագահը պատասխանեց՝ ինքը պարբերաբար հանդիպում է Վեհափառ Հայրապետի հետ և ցանկացած պահի կարող է կրկին հանդիպել։