Երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային. իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը վկայում է Հայաստանը զшվթած ռեժիմի` իշխանությունը կորցնելու վախերի մասին. Արծվիկ Մինասյան


Երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային. իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը վկայում է Հայաստանը զшվթած ռեժիմի` իշխանությունը կորցնելու վախերի մասին. Արծվիկ Մինասյան
Հունիս 10 14:25 2025

Հարգելի հայրենակիցներ, երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային։ Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարուցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Գլխավոր դատախազը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։

Մնացածի մասին` հաջորդիվ»,- գրել է նա:

Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ համաձայնություն տալու «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել: