«Շատ վատ օրինակ եք ցույց տալիս». Առողջապահության նախարարի ծառայողական մեքենայում երեխան երթևեկում է առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի (Տեսանյութ)


«Շատ վատ օրինակ եք ցույց տալիս». Առողջապահության նախարարի ծառայողական մեքենայում երեխան երթևեկում է առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի (Տեսանյութ)
Հունիս 10 13:06 2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայում անչափահաս երեխան երթևեկում առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի։

«Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան (քանի դեռ պետությունը ձև է տալիս, թե պայքարում է քարսիթերի և ամրագոտիների օգտոգործման համար)»,-տեսանյութին կից գրել է Իոաննիսյանը։