Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Սպերցյանի դուբլի շնորհիվ (տեսանյութ)


Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Սպերցյանի դուբլի շնորհիվ (տեսանյութ)
Հունիս 9 23:57 2025

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվեց Չեռնոգորիայի թիմին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ

5-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Վասիլիե Աջիչը (տեսանյութ

52-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմին առաջ մղեց «Բուդուչնոստի» կիսապաշտպան Անդրիա Բուլատովիչը (տեսանյութ

Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց 81-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի խփած գեղեցիկ գոլը տուգանայինից (տեսանյութ

Նախորդ ընկերական խաղում Հայաստանի թիմը 2:5 հաշվով պարտվել էր Կոսովոյին։