Նիկոլ Փաշինյանը հետևողական կերպով շարունակում է Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գրառումները։ Այսօր արդեն նա հայտարարել է. «Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»՝ նշելով, որ Կաթողիկոսը զավակ ունի, հարկ եղած դեպքում ինքը պատրաստ է ապացուցել։
Քաղաքացիների մեծ մասը քննադատել է Փաշինյանի այս գրառումը ևս։ Շատերը խորհուրդ են տվել, որ Փաշինյանն իրենից սկսի։
Ահա բազմաթիվ նման մեկնաբանություններից մի քանիսը.
.«Իսկ դու քանի՞ բարոյական օրենք ես խախտել. Դու եկեղեցու հետևորդ չես։ Արածդ երեսպաշտություն ու օտարի հանձնարարության կատարում է»։
.«Նիկոլ Փաշինյանը խախտել է պետության և եկեղեցու տարանջատման սահմանադրական սկզբունքն՝ Արցախը հանձնած իր քիթը մտցնելով կրոնական կազմակերպության ներքին կյանքի մեջ: Նա նաև 385 եկեղեցի է հանձնել Ադրբեջանին և Հայ առաքփլական եկեղեցու դեմ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի հարձակումներին չի պատասխանել: Նա խախտել է հռչակագիրն ու սահմանադրական կարգը մի քանի անգամ, հետևաբար, հայ ժողովուրդը լեգիտիմ չի ճանաչում նրա ու պետք է որքան հնարավոր է շուտ Հայաստանի նոր ղեկավար կազմ ընտրի»։
.«Էս երկրում առաջին մարդը ով պետք ա հեռանա, թշնամու հոգևոր առաջնորդի հետ իր իշխած երկրի հոգևոր առաջնորդի դեմ արշավ անողն ա, ու էդ դու ես»։
.«Ասում է՝ խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի: Իյա, իրո՞ք: Արցախի հոգևոր արժեքներն էլ տենց խանդաղատանքով հանձնեցիր թուրք եղբո՞րդ: Դու ընդամենը թուրքական գործակալ ես, ով պատվերով քանդում ու ոչնչացնում է մեր կարևորագույն արժեքները՝ հայրենիք, բանակ, եկեղեցի... Աստծուց պատիժդ ստանաս»։
.«Իսկ դու ինչո՞վ ես Հայոց առաքելական եկեղեցու հետևորդ։ Ե՞րբ ես հաղորդվել կամ մեղքերի թողության մասնակցել»։
.«Որ ասում են ` լավագույն պաշտպանությունը հարձակումն է, լրիվ ձեր մասին է...Վախեցեք Աստծո դատաստանից, ուրիշին նսեմացնելով երբեք լավը չեք դառնա»։
.«Հերոսներին դատեցիր, ոմանց խայտառակեցիր, կեսին գերի հանձնեցիր, հիմա անցար եկեղեցուն։ Թշնամու էսպիսի կամակատար հայ ազգը հլը չէր ունեցել»։
.«Իսկ դուք չե՞ք կարծում մարդ ՝ով 21 թվականին ընտրվել է վարչապետ մի ծրագրով եւկատարում է տրամաբանորեն ճիշտ հսկառակը ՚պետք է օր առաջ հրաժարական տա եւ ներողություն խնդրի իր իսկ ներկայացրած կառավարման ծրագիրը չիրագործելու համար։ Սա է հայ ժողովրդի պահանջը։ Կառավարման ծրագիրը չկատարելու համար՝ հրաժարական։ Կառավարման ծրագիրը ճիշտ հակառակը կատարելու համար ՝պատասխան օրենքի եւ հայ ժողովրդի առաջ»։
.«Լավ է՜լի։ Հասկացանք։ Օրը տասն անգամ այս մասին եք գրում։ Ի վերջո, Դուք վարչապե՞տ եք, թե՞ լրագրող, այն էլ` դեղին մամուլի։ Ձեր աչքի գերանը չեք տեսնում, ուրիշի աչքի փուշը տեսնում եք։ Ձեզ ավելի մի ցածրացրեք»։
.«Սկսիր քեզնից, ազգակործան պատուհաս։ Պարտության սիմվոլ ու թալանչի։ Կեղծ բարեպաշտ ու սատանա։ Հայ ազգը քեզ պիտի շպրտի պատմության աղբանը ու դու պիտի քրեական պատասխանատվության ենթարկվես օրենքի ամբողջ խստությամբ։ Այ չստացված Պապ թագավոր»։
.«Սա արդեն բռնության կոչա Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ։ Բա անկախ իրավապահ համակարգ չունենայինք, միհատ գործ հարուցեր»։
.«Չարի'ք, հեռու մնա եկեղեցուց, էս երկրում միայն մի մարդ կա, որին եթե նույնիսկ վտարենք երկրի երեսից, դժոխքում անգամ չենընդունի, բանակով սկսեցիք երկրի կազմաքանդումը, հիմա էլ եկեղեցին, հոգնեցրել եք արդեն, քո գործառույթը գրառումներ անե՞լն է»։
.«Հա դե դու հայտնի կլաուզնիկ ես, բոլորի վրա կոմպրոմատ ունես։ Իսկ որ քո սիրուհին չորսը պիճ ունի, դա ոնց պետք է վերագրենք, որ ամեն տեղ առաջին տիկին է որպես ներկայացնում բայց չունի ոչ մի կարգավիճակ»։
,«Այ միամիտ՝ որ դու Արցախը հանձնեցիր.հազարավոր զոհեր.վիավորներ տվեցիր,երկրի պարտքը կրկնապատկեցիր,շատ բացասական երևույթներ կարող եմ թվարկել... ինչու հրաժարական չես տալիս...»։
.«Դու էլ էիր գոռում Արցախը հայաստան է եվ վերջ՚ ուրա՞ հիմա Արցախը։ Ցինիկ ժպիտով գրիչը դրիր ջեբդ գնացիր, ճանաչեցիր թիւրքի կազմ՝ տենաս Կաթողիկոսը թեկուզ զավակ ունենալով քեզանից շատ աղետա՞ բերել էս ազգի գլխին այ մանիպուլյատր»։
.«Փաշազադեն ամենահարմար թեկնածուն ա, ասա, մի քաշվի»։
.«Արդեն Թուրքիայից առաջադրված թեկնածու կա՞»։