Վայոց ձորում 48-ամյա հայրը պարբերաբար սեք սուшլ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ


Վայոց ձորում 48-ամյա հայրը պարբերաբար սեք սուшլ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ
Հունիս 9 16:41 2025

Հունիսի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի 48-ամյա բնակիչն իրենց տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրում իր անչափահաս դստերը։

 

Վայոց ձորի մարզի քրեական վարչության ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ հայրը մարզի բնակավայրերից մեկում, միայնակ գտնվելով անչափահաս դստեր հետ, և օգտվելով վերջինիս քնած լինելու հանգամանքից, այսինքն՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, հունիսի 3-ին, 4-ին և 5-ին՝ գիշերային ուշ ժամերի, պարբերաբար նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, մասնավորապես իջեցրել է գիշերանոցը, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին ու բավարարել իր սեռական կարիքները։

 

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։