168.am-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը գրում է.
«Ես ընդունում եմ այս պատերազմի մարտահրավերը։ Ասում էի՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցողը մեկ բառ ունի՝ պատերազմ:
Սա պատերազմ է մեր Պետության, մեր Ինքնության, մեր Հողի, մեր Եկեղեցու, մեր սրբությունների, մեր արժեքների, մեր զավակների, մեր Ամենայնի դեմ, և մեր հետագա վարքը, մեր գործողությունները պետք է համապատասխանեցնել այս իրավիճակին:
Թշնամին ոչ միայն դրսում է, այլ վաղուց՝ ներսում:
Հետևաբար, պետք է ճիշտ բառով ձևակերպել՝ սա պատերազմ է հայի դեմ:
Նա արյուն է ուզում, քաղաքացիական պատերազմ: Այդպես են նրա տերերը կարգադրել:
Եվ, ուրեմն, մենք ի՞նչ պետք է անենք: Պատերազմում ինչպես պատերազմում»։