Բախվել են «Opel»-ը և «06»-ը, հետո էլ մեկ այլ մեքենա բախվել է վթարված «06»-ին և բռնկվել. կա 7 վիրավոր


Բախվել են «Opel»-ը և «06»-ը, հետո էլ մեկ այլ մեքենա բախվել է վթարված «06»-ին և բռնկվել. կա 7 վիրավոր
Հունիս 9 11:58 2025

Հունիսի 8-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Նոր Արմավիր բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ պարեկներն ու փրկարարներն աշխատում էին, Նոր Արմավիր գյուղից դեպի Էջմիածին ընթանալիս «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվում է վթարի մեջ հայտնված ՎԱԶ 2106-ին, ապա առաջ ընթանալով բախվում ճանապարհի եզրին տեղադրված ջրահեռացման համար օգտագործվող բետոնե պանեշին և բռնկվում:

2 վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Բռնկման հետևանքով գազաբալոնից առաջանում է նաև պայթյուն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։