Հրապարակից հեծանվաշքերթ են կազմակերպում


Հրապարակից հեծանվաշքերթ են կազմակերպում
Հունիս 7 23:39 2025

Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

 

«Հեծանվաշքերթի երթուղին անցնելու է Երևանի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Աբովյան փողոցով, Իսակովի պողոտայով՝ ուղևորվելով դեպի Վաղարշապատ (Էջմիածին) և հետադարձ ճանապարհով վերադառնալով Երևան։ Ընդհանուր երթուղին կկազմի շուրջ 40 կիլոմետր։

 

Միջոցառումը կազմակերպվում է Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի և Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի համագործակցութամբ։

 

Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Հրավիրում ենք լուսաբանման»,-ասված է հաղորդագրության մեջ։