Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը


Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը
Հունիս 6 17:36 2025

Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը, ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

«Փաշինյանը շնորհավորել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։

 

Քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- գրել է Փաշինյանի խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջում։