Մատվիենկոյի հետ հանդիպմանը Փաշինյանը անդրադարձել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների ընթացիկ վիճակին


Մատվիենկոյի հետ հանդիպմանը Փաշինյանը անդրադարձել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների ընթացիկ վիճակին
Հունիս 6 15:58 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։

 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։

 

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը։