68 պաշտոնյայի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, բացահայտվել են շուրջ 100 միլիարդ դրամի խախտումներ ու շեղումներ. ՊՎԾ պետ


68 պաշտոնյայի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, բացահայտվել են շուրջ 100 միլիարդ դրամի խախտումներ ու շեղումներ. ՊՎԾ պետ
Հունիս 6 14:31 2025

Վերահսկողության արդյունքներով՝ 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

 

Արդյունքները զեկուցվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

«Արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են Գլխավոր դատախազություն»,- նշեց Պետրոսյանը։

 

Նրա խոսքով՝ վերահսկողության արդյունքում բացահայտվել են համախառն ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամի խախտումներ, անհամապատասխանություններ ու շեղումներ, պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 922 միլիոն դրամ։