«Գնացել են ձիերի հետևից». Ադրբեջանի տարածքում հայտնված երիտասարդներն ընտանիքի անդամներ չեն


«Գնացել են ձիերի հետևից». Ադրբեջանի տարածքում հայտնված երիտասարդներն ընտանիքի անդամներ չեն
Հունիս 6 14:16 2025

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը՝ ծնված 27.06.2007թվականին և Անդրեյ Արմենի Գյագունցը՝ ծնված 13.01.2008թթվականին 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

 

Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանն Aysor.am-ին հայտնեց, որ երիտասարդները մոլորվել են գիշերը մեկի կողմերը, հավանաբար, գնացել են ձիերի հետևից։

 

Հովսեփյանի խոսքով՝ այդ շրջանի որոշ արոտավայրեր գտնվում են ադրբեջանական դիրքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, ինչը նման միջադեպերի ռիսկը զգալիորեն բարձրացնում է։

 

  Սյունիքի մարզի Արավուս գյուղի ղեկավար Արթուր Ջհանգիրյանը դժվարացավ ասել, թե ինչու էին գիշերը երիտասադրները գնացել այնտեղ.«Սահմանը մոտիկ է, գնացել են գիշերը։ Երիտասարդները նույն ընտանիքի անդամ չեն»։