Առաջիկայում կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ. Գալյան


Առաջիկայում կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ. Գալյան
Հունիս 6 13:09 2025

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատանքները: 

 

«Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ: Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք, ըստ էության, արդեն մշակվել են»,-ասասել է Սրբուհի Գալյանը: 

 

Գալյանն այլ մանրամասներ չհայտնեց: 

 

«Միևնույն է, հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել նիստում և ինչ որոշումներ են կայացվել»,- վստահեցրել է նա: