Բաքվում այսօր հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը


Բաքվում այսօր հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
Հունիս 5 21:09 2025

Այսօր Բաքվի դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը:

Այսօրվա «նիստի» ժամանակ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննարկել են 2016 թ. ապրիլյան պատերազմը:

Կրկին հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:

«Դատավարության» հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 12-ին։