Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցը և ընդհանրապես՝ հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր, ցավոտ մասն են, և երևի եզակի հարցերից են, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Վերջին բանը, որ շոշափելի է եղել, գերիների մեծ փոխանակությունն էր, դրանից հետո չի ստացվել, և այստեղ ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք»,-ասաց նա։
Ըստ Միրզոյանի, եթե հաջողվի վերջանական ստորագրված խաղաղության փաստաթուղթ ունենալ, այդ հարցի լուծման համար բարենպաստ միջավայր կլինի։