Իհարկե կան ՀՀ սուվերեն տարածքներ, որոնք հիմա Ադրբեջանի կողմից են վերահսկվում, 208 կմ քառակուսի տարածքի մասին է խոսքը, և ասել ենք, որ վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը պնդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը չի մտել փակուղի։
«Եթե դուք ուզում եք ասել, որ սահմանազատման գործընթացը մտել է փակուղի, դա այդպես չէ։ Այսօր էլ քննարկում է ընթանում, առնվազն հանձնաժողովների ղեկավարների մակարդակով, հուսամ, որ պայմանավորվածությունները կիրականացվեն գետնի վրա», – նշեց նա։