Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխություններ էլ կլինեն։
«Ես նման քննարկման չեմ մասնակցել, բայց չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ, եթե փոփոխություն լինի, այդ հարցը ևս այլ կերպ է ներկայացված լինելու, որովհետև Հայաստանը խղճի ազատություն դավանող երկիր է։
Կարծում եմ՝ եթե ինչ-որ կրոնական կառույց պետք է ունենա հատուկ կարգավիճակ, նշանակում է՝ պետությունը ևս պետք է դրա մեջ ունենա մասնակցություն, առնվազն՝ այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար»,-ասաց Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է ՀՀ-ն վճռորոշ ձայն ունենալու կաթողիկոսի ընտրության հարցում՝ ինչպես վարչապետն էր գրել