Ինչ-որ մարդիկ ասում են՝ այսինչ մարդուն չեմ թողնի եկեղեցի, դու ո՞վ ես, դու ծառա ես․ ԱԺ նախագահ


Ինչ-որ մարդիկ ասում են՝ այսինչ մարդուն չեմ թողնի եկեղեցի, դու ո՞վ ես, դու ծառա ես․ ԱԺ նախագահ
Հունիս 5 15:30 2025

Տարանջատեք եկեղեցին և Հայ առաքելական սուրբ եկեղեցում ծվարած որոշ բիզինեսմեններին և եկեղեցական որոշ կանոնները խախտած մարդկանց. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Դրանք տարբեր բաներ են, շատ լրատվականներ գրում են՝ ՀԱԵ-ի դեմ է այս ամենը։ Ով փորձի ոտնձգություն անել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, ես ու իմ բոլոր ընկերներն առաջինն ենք կանգնած որպես պաշտպան։ Անհատներին նույնացնում են եկեղեցուն, ինչը մեղք է»,-ասաց Սիմոնյանը։

 

Ըստ Սիմոնյանի՝ ինչ-որ մարդիկ ասում են, թե այսինչ մարդուն չեմ թողնի եկեղեցի. «Դու ո՞վ ես, որ առաքելական եկեղեցու հետևորդին չթողնես մտնի եկեղեցի, դու ծա-ռա ես. այդ մարդիկ ծառաներ են, պետք է ծառայեն այն մարդկանց, ովքեր որ հավատացյալ են, իրենք ծառա են, ծառայից բացի, իրանք ոչ մեկ են, անկախ նրանց հաշիվներին ինչքան փող ունեն, Երևանի կենտրոնում և էջմիածնում ինչքան գույք ունեն»,-ասաց նա։

 

ԱԺ նախագահը պնդեց, որ իշխանությունների դեմ հիբրիդային պատերազմ է գնում։