«Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, շուտով նորություններ կլինեն շատ հետաքրքիր, կարծում եմ՝ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, դուք հնարավորություն կուենաք ռեալ բաներից խոսելու, ոչ թե բամբասանքների»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
«Միանշանակ է, որ երկրում իրավիճակը լավացել է, տնտեսվարողները չեն վազվզում ու հավելավճարներ չեն տալիս, կաշառքներ չեն տալիս, տնտեսվարողներն ազատ են ու նրանց տնտեսական գործունեության մեջ ոչ մեկ փայ չի մտնում»,- ասաց նա։
Նա նշեց, թե որքան գումար է վերադարձվել բյուջե, ու նշեց, որ այդ գումարերով զենք են գնել։ Դիտարկմանը, թե պադավատներ են գնել՝ Սիմոնյանը վրդովվեց.
«Լավ էլի, ով է պադավատ գնել։ Աժ-ի ֆոնդից գնված մեքենա է, հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են, քաղաքական սպանություններ տեղի ունենան, ես մտածում եմ, որ պետք է իմ մեքենան փոխեմ ու զրահապատել տամ»։