Հայաստանը վերահաստատում է՝ պատրաստ է րոպե առաջ սկսել խորհրդակցություններ՝ որոշելու խաղաղության պայմանագրի ստորագրման օրն ու տեղը, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ասաց, թե Ադրբեջանն էլ իր դիրքորոշումն է հայտարարում։
«Կան որոշակի նախապայմաններ, թեմաներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, որը մեզ համար ընդունելի է։ Իսկապես, երբ կլինի ստորագրված փաստաթուղթ, կոնֆլիկտը կավարտվի, տրամաբանորեն հարկ չի լինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, թե ԵԱՀԿ ՄԽ լուծարման ու խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացները պետք է զուգահեռվեն, կարող են միաժամանակ երկու թղթի շուրջ ստորագրություն ունենալ։