Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահեցնում է՝ սփյուռքում կան տարբեր խմբեր, որոնք նորմալ ու ուշացած են համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սրբազան հայրերի ու եկեղեցու վերաբերյալ հայտարարությունները, մի խումբ էլ կա, որ տարակուսած է։
Ըստ նրա՝ կան բացահայտ խնդիրներ եկեղեցական վերնախավի հետ կապված, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլև՝ սփյուռքի մեծ մասի համար։
«Նախ հիշենք, որ եկեղեցին ժողովուրդն է, այն անձինք են, որոնք ձևավորում են եկեղեցին: Եկեղեցին ինչ-որ շինություն չէ, եկեղեցին հիերարխիկ վերնախավ չէ, եկեղեցին ժողովուրդն է, հետևաբար, նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն, եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք, գտնվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են եկեղեցին, արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։