Պшյթյուն՝ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում. Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ և արնանման հետքեր


Պшյթյուն՝ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում. Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ և արնանման հետքեր
Հունիս 4 22:36 2025

Այսօր՝ հունիսի 4-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աղավնատուն գյուղ, որտեղ Ավագյան փողոցի 5 հասցեի տանից «ձախ դաստակի 4-րդ և 5-րդ մատների լրիվ ամպուտացիա» ախտորոշմամբ քաղաքացիների կողմից հիվանդանոց է տեղափոխվել մեկ հոգի։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։

Տեղում համայնքային ոստիկանը պարզել է, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Դիշեր Ֆ.-ն է։

Պարզվել է, որ նշված տանը շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ նա գտել «Ֆ1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, որի պայթուցիչի օղակը անզգուշությամբ ձգելու հետևանքով ձեռքի մեջ պայթել է, ինչի պատճառով էլ վնասվածք է ստացել։