Չեմ կարծում, թե 1991-ից այս կողմ Հայաստանում եղել է ավելի լեգիտիմ իշխանություն, այս մասին ԵՊՀ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե 2021 թվականին գնացին արտահերթ ընտրությունների, որովհետև զգացել է՝ պատերազմից հետո լեգիտիմությունը հարցականի տակ էր դրված։
«Լեգիտիմության խնդիրը լուծելու համար մենք գնացինք ընտրությունների, մենք, ըստ էության, մահվան սպառնալիքի ներքո էինք անում այդ ընտրությունները»,- ասել է Փաշինյանը։
Նա ասել է, թե 44-օրյա պատերազմի արդյունքում «հայրենիքի մի մաս ենք կորցրել, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է ու ավելի անկախ»։