Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է.
«Հարգելի՛ մեր թոշակառուներ և մեր հայրենակիցներ,
Չկարողացա չանրադառնալ Նիկոլ Փաշինյանի Աժ-ում արտահայտած հերթական անհասկանելի մտքին՝ «Եթե ապրիլին ողջ պետական ապարատը աշխատավարձ չստանար, թոշակները կբարձրանային 1400 դրամ» . . .
Նիկոլ Փաշինյան, Ձեզ ո՞ր պետական պաշտոնյան է նման հիմարություն ներկայացրել, որ եթե ապրիլ ամսին ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չստանա, ապա թոշակները կբարձրանա ընդամենը 1400 դրամ . . .
Համաձայն վիճակագրական կոմիտեի՝ ՀՀ-ում պետական ապարատում աշխատում է 210 000 -ից ավել մարդ , 2023 թվականին թոշակառուների թիվը չի գերազանցել 500 000 թոշակառուն։
Միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 266000 դրամ։
Հիմա մի փոքր մաթեմատիկա.
1. Եթե 210000 պետական աշխատող աշխատավարձ չստանար, ապա կտնտեսվեր 210000*266000=55 860 000 000 դրամ։
2. Հիմա ստացված թիվը բաժանենք թոշակառուների թվին 55 860 000 000 / 500000= 111 720։
Այսպիսով փաստենք, որ մեկ ամիս պետական ապարատը աշխատավարձ չստանալու դեպքում թոշակառուների թոշակը կբարձրանա 111 720 դրամով։
Հարգելի հայրենակիցներ, գնահատեք ինքներդ . . .»։