Եթե ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով, պատկերացնու՞մ եք. Նիկոլ Փաշինյան


Եթե ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով, պատկերացնու՞մ եք. Նիկոլ Փաշինյան
Հունիս 4 11:29 2025

Եթե 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով, պատկերացնու՞մ եք, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Բայց այստեղ, ըստ նրա, կա մի նրբություն։

 

«Ենթադրենք ապրիլին մենք որոշել էինք, որ, վերջ, այս ամիս պետական համակարգը աշխատավարձ չի ստանում ու դրա արդյունքում թոշակառուն պետք է ստանար 31 հազար 500 դրամ կենսաթոշակ։ Որոշումը կլիներ, բայց կենսաթոշակառուների 70%-ը այդ կենսաթոշակը չէր ստանա ֆիզիկապես, որովհետև այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասցնի B կետը, ուղղակի գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարող էր գոյություն ունենալ, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա, որովհետև ոչ մեկ չէր համաձայնի առանց աշխատավարձի աշխատել, եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի, ուրեմն ժողովուրդը պիտի մտածեր՝ թույլ տալի՞ս է, որ իրենք առանց աշխատավարձի աշխատեն, թե՞ թույլ չի տալիս»,- ընդգծեց Փաշինյանը։