Բոլորդ հայհոյանքի վրա եք ֆիքսել, բայց որ քեռակնոջ հետ կենակցում են, նորմա՞լ է. Գևորգ Պապոյան


Բոլորդ հայհոյանքի վրա եք ֆիքսել, բայց որ քեռակնոջ հետ կենակցում են, նորմա՞լ է. Գևորգ Պապոյան
Հունիս 3 21:21 2025

Եթե էդ հարցը բարձրացնում եք, օրինակ կարելի է քեռակնոջ հետ կենակցել և դա պրոբլեմ չի՞, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը պրոբլեմ է՞: Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինքը արդյո՞ք խնդիր չի տեսնում վարչապետի կողմից կիրառվող բառամթերքի վերաբերյալ: 

«Իմ համարա մենամեծ պրոբլեմն այն է, ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, իմ ընտանիքի անդամները նույնպես, երեխաներս կնքված են և իմ համար շատ կարևոր է, որ այդ կուսակրոնության ուխտը, որը եկեղեցին իր համար սահմանել և ընդունել է պահպանված լինի և դրանով խախտված չլինեն այն կանոնները, որը եկեղեցին իր համար սահմանել է և մենք էլ որպես եկեղեցու հավատավոր հետևորդներ համարում ենք, որ այդպես էլ պետք է լինի»,-ասաց նա: