Դեռևս կա մեկ փամփուշտի հնարավորություն, բայց չափազանց սուղ ժամանակ. Կարապետ Պողոսյան


Դեռևս կա մեկ փամփուշտի հնարավորություն, բայց չափազանց սուղ ժամանակ. Կարապետ Պողոսյան
Հունիս 3 15:42 2025

Քաղաքագետ Կարապետ Պողոսյանը գրում է. 

«Փաշինյանի կողմից եկեղեցուն հարվածելը միտված է մեկ նպատակի, եկեղեցու հետ սրել իրավիճակը և ընդդիմադիր զանգվածին բերել փողոց սեփական օրակարգով, հերթական անգամ շարժում ցրել և հանգիստ գնալ 26֊ի ընտրություններին։

Սա լավագույն սցենարը կլիներ իր համար, սակայն եկեղեցին չգնաց արկածախնդրության և թույլ չտվեց կապիտուլյանտին սեփական օրակարգը խաղացնել։

Դեռևս 2018֊ի ամռանից փաշինյանի քաղտեխնոլոգներին հաջողվել է մշտապես դժգոհող մասսային առաջարկել իրենց համար նախընտրելի ընդդիմադիր դեմքեր և շարժումներ, այն գործարկել կարևորագույն դեպքերից առաջ կամ հետո ու մարսել հերթական հակահայ գործողությունը։

Բայց քանի որ ամենինչ ունի իր վերջը, բնականաբար օրակարգ սպասարկողներն էլ այլևս վստահություն չեն վայելում և կառավարիչների վերջին հույսը ՀԱԵ միամտությունն էր, ինչը սակայն չաշխատեց...

Դեռևս կա մեկ փամփուշտի հնարավորություն, բայց չափազանց սուղ ժամանակ։

Ցանկացած հաղթանակի հավանականություն իրական կլինի, երբ կշարժվենք մեր օրակարգով։

Իմպիչմենտը ամենառեալ գործընթացն է, որը կարող է վերջ դնել այս ամենին»։