Արմավիրի Հացիկ գյուղում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Jeep Pickup»-ը. կան վիրավորներ


Արմավիրի Հացիկ գյուղում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Jeep Pickup»-ը. կան վիրավորներ
Հունիս 3 11:17 2025

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 46-ամյա Համազասպ Փ.-ի վարած «Tesla» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Առնակ Ա.-ի վարած «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 վարորդները, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: