Սրանք պատրաստ են ամենաայլանդակին, միայն թե սեփական իշխանությունն անընդհատ ձգեն


Սրանք պատրաստ են ամենաայլանդակին, միայն թե սեփական իշխանությունն անընդհատ ձգեն
Հունիս 3 10:27 2025

Գործող կառավարիչը հանձնեց Արցախը, իր հանցավոր անգործությամբ զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքները, երկրի անվտանգության աստիճանն իջեցրեց պատմական մինիմումին, պետական կառավարման համակարգը փլուզեց ու ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում, հարց է բարձրացնում ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հանրային-քաղաքական դաշտում օրակարգ է ստեղծում, պահում և թելադրում, քողարկում իր հանցագործությունները, բանակցային գործընթացը պահում կուլիսներում, իսկ դաշտը քննարկում է նրա առաջադրած արհեստական դիսկուրսը` մարդկանց ննջասենյակներում «մոմ բռնելուց» մինչև կառավարող զույգի հայհոյախառն արտահայտություններ:

Սրանք պատրաստ են ամենաայլանդակին գնալու, միայն թե իրենց հռչակած նպատակն իրագործվի` մնան օրակարգ թելադրող և հնարավորություն ստանան սեփական իշխանությունն անընդհատ ձգելու»: