Մարմաշենի վանական համալիրում Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե


Մարմաշենի վանական համալիրում Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե
Հունիս 2 18:34 2025

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրել է․

«Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Հաղորդմամբ ներկայացրել եմ, որ Գնել Սարգսյանի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներ (Խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»։