Զարմացած եմ՝ ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանն իր բառապաշարից հետո այցելել ԵՊՀ ու խոսել կրթությունից և արժեքներից. ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ


Զարմացած եմ՝ ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանն իր բառապաշարից հետո այցելել ԵՊՀ ու խոսել կրթությունից և արժեքներից. ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ
Հունիս 2 16:28 2025

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին նախագահ Խաչիկ Աբաջյանը զարմացած է՝ ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանն իր օգտագործած բառապաշարից հետո այցելել ԵՊՀ ու խոսել կրթությունից և արժեքներից։

«Ինձ մոտ դիսոնանս է առաջանում՝ ինչպես կարելի է նման հանրային խոսույթ ունենալ ու այցելել համալսարան՝ խոսելու արժեքների մասին, հետո հաջորդ քայլով արժեզրկել այդ ամենը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Աբաջյանը տեղյակ չէ, թե Մայր բուհից ովքեր են գնացել Փաշինյանի հետ հանդիպմանը, քանի որ, նրա խոսքով, խիստ մոտեցմամբ ցուցակագրվել ու ընտրվել են այն մարդիկ, ովքեր պետք է հանդիպմանը մասնակցեն։

«Ամեն դեպքում, ամեն մարդ ինքն է որոշում ինչ անել, բայց ինձ համար հարցեր են առաջանում, թե ինչպես կարելի է մասնակցել այդ հանդիպմանը»,- ասաց ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահը։

Նա նշեց, թե շատ ուրախ է, որ այս անգամ Փաշինյանը համալսարան մուտք է գործել քաղաքակիրթ ձևով, ոչ թե դռները ջարդելով։