Փաշինյանը տապալում է պետությունը, հիմա էլ ջարդում է մեր հիմնասյունը՝ եկեղեցին. Էլեոնորա Մանանդյան


Փաշինյանը տապալում է պետությունը, հիմա էլ ջարդում է մեր հիմնասյունը՝ եկեղեցին. Էլեոնորա Մանանդյան
Հունիս 2 14:41 2025

«Մեր խիղճը մեզ չի թողնում մնալ տանը, խիղճը չի թողնում զբաղվել որևէ այլ բանով»,- կառավարության դեմ ի պաշտպանություն հայոց եկեղեցու ակցիայի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացի Էլեոնորա Մանանդյանը։

Ըստ նրա, զարմանալի է, որ մարդիկ շարունակում են մնալ տանը. «Նիկոլ Փաշինյանը դավաճանում է  Հայաստանը, ոտնահարում է ազգային բոլոր արժեքները, տապալում է  պետությունը, պետական համակարգը, կազմաքանդում է  բոլոր օղակները։

Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ամենածանր նախաձեռնությամբ՝ ջարդելու մեր հիմնասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Նիկոլը կարմիր գիծը վերջնական հատել է։

Որտե՞ղ եք մարդիկ, երբ որ Նիկոլը համարձակվել է պղծել Հայ Առաքելական եկեղեցին։ Նիկոլն ընկալում է՝ միակ բանը, որ շարունակում է  պահել Հայաստանը, Հայ Առաքելական եկեղեցին է։

Ես պահանջում եմ ոչ թե հրաժարական, պահանջում եմ Նիկոլին դատել անմիջապես, քրեական պատասխանատվության ենթարկել նրա կենակցին՝ Աննա Հակոբյանին, բոլոր տեսակի օրենքները ոտնահարելու համար։ Իրենց պետք է անհապաղ դատեն»։

Մանրամասն՝ տեսանյությում։