ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը գտնում է, որ Հայ Առաքելական եկեղեցին ֆինանսապես պետք է հաշվետու լինի պետությանը:
Նա այս եզրահանգմանն է եկել շաբաթ-կիրակի անցկացրած հարցումից հետո։
«Շաբաթ, կիրակի օրերին ֆեյսբուքյան էջումս փոքրիկ հարցում տեղադրեցի հետևյալ հարցադրմամբ` պե՞տք է արդյոք Հայ Առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը:
Հարցմանը մասնակցեց 2679 օգտատեր`
ԱՅՈ - 96% (2575),
ՈՉ - 4% (104):
Անհրաժեշտ է այս ուղղությամբ օրենսդրական աշխատանք իրականացնել»,- հայտարարել է ՔՊ-ականը։