Մայիսի 31-ին, ժամը 16:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնինշի ավտոմեքենան և «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը․ վերջինից առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները մոտոցիկլետի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։