ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․
«Փաշինյանը իր գրառումներով փորձում է միանգամից մի քանի խնդիր լուծել․
Ժողովրդի մեջ կասկած է սերմանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր սրբազանների հանդեպ՝ վարկաբեկելով պետական և ազգային այդ ամբողջ ինստիտուտը…
Կատարում է Հայաստանում դենացիֆիկացիա իրականացնելու Ալիևի հստակ հրահանգը։
ՀՀ իշխանություններին հանձնարարված է քանդել, փչացնել, պղծել մեր ինքնությունը՝ ցեղասպանություն, Արցախյան հերոսամարտ, Հայրենական պատերազմ, եկեղեցի…
Փաշինյանը նախ՝ գլխավոր դատախազի նամակի միջոցով, հասավ նրան, որ ԱՄՆ-ում կալանավորվի Վարդան Ղուկասյանը (ԴՕԿ), հիմա էլ, փոխառելով նրա արտահայտվելու ոճը, փորձում է գողանալ Ղուկասյանի աջակիցների ձայները…
Նրա մոտ ոչինչ չի ստացվելու։ Թույլ չենք տալու, որ ստացվի»։