«Ես բացարձակապես բանի տեղ չէի դնի, բացարձակապես»,- Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումներին NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Էդ մարդու հոգեկան առողջությամբ զբաղվեք, դեղեր նշանակեք, թույլ մի տվեք դեղերի վրա ալկոհոլ օգտագործի;
«Երկուսով ընկել են հիստերիայի մեջ, նշանակում է՝ վախեցած են, վատացած են, ամեն ինչ արել են 7 տարի շարունակ, ինչ կեղտ ասես լցրել են եկեղեցու վրա, բայց հակառակը՝ եկեղեցու վարկանիշը բարձրացել է, բա դրանից իրենք չհուզվե՞ն։ Սա արշավ է հայ եկեղեցու դեմ, եկեղեցին հաղթելու է այս պատերազմում։ Ադրբեջանական մամուլում տեսեք ինչ խրախճանք է տիրում։ Նիկոլ Փաշինյանը իր թուրք եղբայրների հետ ձեռք ձեռքի տված արշավ են անում»,– ասաց Միքայել Սրբազանը։
Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձավ նաեւ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ կոչ անելով իրավապահ մարմիններին պահանջել Փաշինյանի կնոջից տալ մանկապիղծ հոգեւորականների անունները. «Քննչական կոմիտեն հիմա էդ կնոջ կողքը պիտի լիներ եւ ասեր՝ տուր անուն ազգանունները, եթե չտար, իրեն պիտի կալանավորեին, եթե ինքը գիտի մանկապիղծ հոգեւորականների մասին, ու չի ասում, լռում է, ուրեմն հանցագործ է։ Մանկապղծության մասին իմանալ ու չհայտնե՞լ, անբարոյականության գագաթնակետ է, դե թող քննիչներն ասեն՝ անուն տուր, չտա, թող ձերբակալեն, հո ասելով չի՞»։