Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը գրել է.
««Քո խոսքով արդարացած կլինես, և քո խոսքով էլ պիտի դատապարտվես» (Մատթեոս 12:37)
Երբ խոսում ենք մեր զոհված զինվորների, հայրենիքի պաշտպանների և նահատակված սերնդի մասին, մեր խոսքը պետք է լինի խոնարհ, արժանապատիվ և երախտագիտությամբ լեցուն։ Այդ հողը սրբացել է նրանց արյամբ։ Յուրաքանչյուր անպատասխանատու կամ վիրավորական խոսք՝ ուղղված նրանց հիշատակին, առաջին հերթին դատապարտում է հենց խոսողին։
Խոսքը լույս է կամ խավար։ Թող մեր խոսքը դառնա լույս՝ սրտերից ծնված ճշմարտություն՝ ի փառս Աստծու և ի զորություն Հայրենիքին։
Եվ երբ սրբապղծության ու արհամարհանքի լեզուն բարձրանում է նահատակների հիշատակին, այդ խոսքն արդեն իսկ դատապարտում է իր արտաբերողին՝ մերկացնելով նրա հոգևոր դատարկությունը»։