Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին


Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
Մայիս 30 17:19 2025

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 15:40-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա, գրել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

 

Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: 

 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: 

 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար՝ պարզվում է: