Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ. Ջոշ Հաքը՝ Արմեն Գրիգորյանին


Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ. Ջոշ Հաքը՝ Արմեն Գրիգորյանին
Մայիս 30 11:04 2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մեջբերել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշ Հաքի խոսքերը.

«Հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին զրուցեցի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունը, փոխկապվածությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ»։