Ահա և ձեզ գեղեցկության չափանիշ…
Դուք կարող եք հաճախ տեսնել նրա լուսանկարները Ֆեյսբուքում՝ վիրուսի պես տարածված : Բայց երբեք ձեզ հարց չեք տվել ինչու հենց նա կամ ով է նա:
Նա ունեցել է 100 սիրեկան, իսկ 13-ը ինքնասպան են եղել, քանի որ մերժվել են նրա կողմից: Նա եղել է գեղեցկության չափանիշ:
Ներկայացնում ենք ձեզ իրանական արքայադուստր Զախրա Խան Թաջ-Սալթանին: Նա սերել է թուրքական ծագում ունեցող թագավորական ընտանիքից, որը իշխանությունը տևել է 1785-ից 1925 թվականները:
Նա ամուսնացած է եղել և ունեցել է 4 երեխա, իսկ տարիներ անց բաժանվել է ամուսնուց: Դա եղել է անհնարին և անմիտ քայլ այդ ժամանակվա իրանական հասարակության համար:
Ավելի ուշ նա դարձել է բանաստեղծ Արեֆ Քազվինիի մուսան:
Զախրան պայքարել է կանանց իրավունքների համար: Բացի այդ նա եղել է նկարիչ, գրող և առաջին կանանցից, ով համարձակվել է կրել Իրանում արևմտյան հագուստ:
Նա միանշանակ առաջ էր ընկել իր ժամանակից: Նրան համարում են մուսուլմանական աշխարհի առաջին ֆեմինիստը: