Լրագրողներն ԱԺ-ի նիստից հետո Սուրեն Պապիկյանին հարց ուղղեցին, թե արդյոք վերջինս ստացել է Ադրբեջանից պահանջած պարզաբանումը՝ Խոզնավարի դեպքի հետ կապված։ Պապիկյանը հետևյալ պատասխանը տվեց․ «Պատասխանը լսել եք՝ հրաժարվել են, որ իրենք են արել, այլ բան չեմ կարող ասել»։
Հարցը, թե արդար է արդյոք, որ բանակից կարող են փողով ազատվել, Պապիկյանն անպաստան թողեց։
Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ից հայտնեցին,որ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։