Շրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ


Շրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցություն. Նաիրի Սարգսյանը կհանդիպի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ
Մայիս 29 18:26 2025

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը մայիսի 30-ին՝ ժամը 16:00-ին, կմասնակցի «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի» կազմակերպած հանդիպմանը՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:

«Հանդիպման ընթացքում կխոսեմ՝

  • Շրջանառության հարկի վերջին փոփոխությունների բացասական ազդեցության մասին
  • Վարչարարության, այդ թվում՝ ստուգումներով պայմանավորված ռիսկերի և դրանով պայմանավորված բացասական հետևանքների մասին

Կպատասխանեմ ներկաների հարցերին»,-գրել է Նաիրի Սարգսյանը: