ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից հայտնում են․
«Այսօր ՀՅԴ Հայաստանի բյուրոյի ներկայցուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Աժ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն։
ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի անվտանգության և ներքաղաքական հարցերի մասին կուսակցության մոտեցումները և դիրքորոշումները։ Արծարծվել են երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ներկա ընթացքին առնչվող հարցեր։
Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության նշանակալի աճը, նաև կարևորել տարբեր ոլորտներում երկու երկրների ներուժի առավել ծավալուն օգտագործման հեռանկարը»։