Երեք քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը տեղափոխվում է սանավիացիայով. Մանրամասներ՝ ողբերգական վթարից


Երեք քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը տեղափոխվում է սանավիացիայով. Մանրամասներ՝ ողբերգական վթարից
Մայիս 29 10:49 2025

Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ։ Նրանցից 11-ն Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:

 

Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել է Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

 

Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից»,-գրել է Ավանեսյանը։