Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն


Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
Մայիս 29 09:49 2025

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

 

Տուժածներ չկան:

 

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։