Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի


Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
Մայիս 28 20:43 2025

Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի Առաջին հանրապետության (1918-1921) հռչակումը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Կեցցե՛ Հանրապետությունը, և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը»,- նշված է գրառման մեջ։

Դեսպանը ևս մեկ գրառում է առել՝ նշելով. «Այսօր Հայաստանի իշխանությունների կողքին մենք ոգեկոչեցինք Սարդարապատում տարած հաղթանակով հնարավոր դարձած Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծումը»։