«Թուրքիայի հետ հարաբերությունների իրական կարգավորում իրականացրել են մեր նախնիները՝ Սարդարապատով, այլձև չկա»,- Արամ Մանուկյանի արձանի մոտ Առաջին Հանրապետության հռչակման տարելիցին ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նա հիշեցրեց, որ Սարդարապատի նախօրեին էլ Երևանի փողոցներում թուրքերի հետ բարեկամության քարոզ անողներ եղել են, և լավ է, որ ժողովուրդը նրանց հետևից չի գնացել։
«Ժողովուրդը գնացել է նարնց հետևից, որ ասել են, որ մեր ինքնությունը պահելու համար պետք է կյանքի գնով էլ լինի անեն և, այո, արել են»,-ասաց Ռուստամյանը, և արձանագրելով, որ հաղթել են Սարդարապատում և դրա արդյունքը եղել է Հայաստանը, հավելեց. «Երբ մեր հայրենիքը այսօր կտոր-կտոր այդ զիջողականության տրամամաբանությամբ կորսվում է, այդ մարդիկ ինչ իրավունք ունեն խոսել հպարտությունից, հայկականությունից, պետականությունից, դրա ձեռքբերման մեթոդներից և ձևերից»։
Արձագանքելով Panorama.am-ի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում հայտարարում է, թե հայ ժողովուրդը երբեք այսքան ինքնիշխան, անկախ չի եղել, ինչպես այսօր՝ Ռուստամյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին որ լսես, ստացվում է, որ մինչևի իր կառավարումը հայ ժողովուրդն ընդհանրապես սխալ է ապրել, իր օրոք է, որ պայծառ ժամանակներ ենք ունենում։ Բայց տեսանք, թե ինչ է կատարվել։ Նայենք, թե ինչ ունեիքն մինչև 2018 թվականը և ինչ ունենք հիմա։ Սա Փաշինյանի արդյունքը և եթե մնա ավելի մեծ կորուստներ ենք ուեննալու»։
Նրա խոսքով հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում այդքան չի կորցրել, ինչքան վերջին 7 տարվա ընթացքում։
«Մենք հակաթուրք չեն, այլ՝ ահակթուրքիա ենք, որովհետև Թուրքիան իր ցեղասպանության քաղաքականությունից չի հրաժարվում»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը