Մենք պատմության փառահեղ էջեր ենք ունեցել. պետք է հիշենք, արժևորենք ու երբեք չուրանանք. Չարչյան


Մենք պատմության փառահեղ էջեր ենք ունեցել. պետք է հիշենք, արժևորենք ու երբեք չուրանանք. Չարչյան
Մայիս 28 11:15 2025

Բժիշկ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը գրել է.

 

«1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:

 

Սարդարապատի հաղթանակն անջնջելի հետք թողեց մեր ճակատագրի վրա։

 

Հայը փաստացի փրկվեց թուրքական ցեղասպանությունից ու նվաճումից, և դրվեց հայկական պետականության վերականգնման հիմքը:

 

Մենք պատմության փառահեղ էջեր ենք ունեցել։ Պետք է հիշենք, արժևորենք ու երբեք չուրանանք։

 

Եվ ուրեմն՝

 

Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից...»։