ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.
«Հա՛րգելի հայրենակիցներ ,
Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։
Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար։ Սարդարապատի՝ միասնության և կազմակերպվածության օրինակը, վստահ եմ, մեզ դեռ ոգեշնչելու է՝ դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը»։